Իրանում ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել. կա 3 զոհ

Ինքնաթիռը պատկանել է Իրանի ոստիկանական ավիացիային (Police Aviation Unit of Faraja)։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Իրանի Ռաշտ քաղաքի մոտակայքում թեթև ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել։ Տեղեկությունը հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է նշվում տեխնիկական անսարքությունը։
Ինքնաթիռը պատկանել է Իրանի ոստիկանական ավիացիային (Police Aviation Unit of Faraja)։ Կործանման հետևանքով զոհվել են 2 օդաչուն և ինժեները։
Լրատվամիջոցները նաև հայտնում են, որ ինքնաթիռի նպատակակետն անհայտ է, նահանգային իշխանությունները հետաքննում են միջադեպը։