ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 10 կգ թմրամիջոց է հայտնաբերել, որը կազմակերպված խումբը փորձել է Իրանից տեղափոխել Հայաստանի տարածք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Արգելված բեռը հայտնաբերվել և կանխվել է հունվարի 10-ին Մեղրիում։
«Մեղրիին հարակից տարածքում հանցավոր խմբի անդամները նախապես ընտրված թաքստոցից վերցրել են դեռևս ինքնությունը չպարզված անձի կողմից հայ-իրանական պետական սահմանով մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի խմբաքանակը, որը պատրաստվում էին տեղափոխել Երևան: Խուզարկության արդյունքում ավտոմեքենաներից մեկում հայտնաբերվել է 10 կգ թմրամիջոց` 8 կգ մարիխուանա և 2 կգ մետամֆետամին»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ 3 քաղաքացու կալանավորել են։