ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Երևանի Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում կհիմնվի Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ՝ նվիրված սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանին: Այս մասին այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ մամուլի ծառայությունը։
Նախարարությունը և Երևանի քաղաքապետարանն իրենց լիազորությունների շրջանակում կօժանդակեն այդ շենքում Մարկոս Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցադրմանը` նվիրված արվեստագետի ծննդյան 100-ամյակին, որը լրանում է այս տարի:
Ի դեպ, հուշարձան-շենքի ճարտարապետությունը ոճային առումով համահունչ է հենց Մարկոս Գրիգորյանի ստեղծագործություններին:
Թանգարանային տարածքում կիրականացվեն վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ:
Երևանում կբացվի նկարիչ, հողարվեստի հիմնադիր Մարկոս Գրիգորյանի թանգարանը
© Sputnik