ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Ռուսաստան այց նախատեսվում է։ Այն պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ: Այդ մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Նշենք, որ է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում որոշակի բարդություններ կան, բայց երկխոսությունը շարունակվում է, և առաջիկայում նախատեսվում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա։
Նա նաև նշել է, որ հայ գործընկերն ընդունել է հրավերը։