ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։
Խուդաթյանն առանձնակի կարևորել է հատկապես Էներգետիկ և ճանապարհաշինության ոլորտներում առկա համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը հարուստ օրակարգ ունի Իրանի հետ և նշել, որ այս տարիներին մեծ ծավալի աշխատանք է կատարվել։ Խուդաթյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը բոլոր ոլորտներում։
Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Նշվում է, որ Իրանի պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, իսկ հանդիպմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը և անդամ Ռուստամ Բաքոյանը