Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Մեկ կին զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել է Բրյանսկի շրջանին Ուկրաինայի ԶՈւ հարվածի հետևանքով

Վիրավոր բնակչուհին տեղափոխվել է տեղի հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Մեկ կին զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել Բրյանսկի մարզի Կարաչևսկի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը:
«Կարաչևսկի շրջանին հասցված հարվածի հետևանքով, ցավոք, մի կին է մահացել»,-գրել է նա իր Telegram-ալիքում:
Բոգոմազը հավելել է, որ ևս մեկ բնակչուհի վիրավորվել է, նա արդեն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան օպերատիվ կերպով որակյալ բուժօգնություն են ցուցաբերում:
Նշվում է, որ, ըստ նախնական տեղեկությունների, մի քանի տուն է վնասվել։ Տարածքի հետազոտությունը շարունակվում է։ Օպերատիվ և արտակարգ ծառայություններն աշխատում են տեղում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։