2024–ը ամենաշոգ տարին է եղել դիտարկումների պատմության ընթացքում. մասնագետներ

Չորացած լիճ
Մոլորակի միջին օրական ջերմաստիճանի ռեկորդը գրանցվել է անցյալ տարվա հուլիսի 22-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Կլիմայի մոնիտորինգով զբաղվող «Copernicus» եվրոպական ծառայության մասնագետները հայտնել են, որ 2024 թվականը ամենաշոգ տարին է եղել 1850-ական թվականներին սկսված դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է naked-science.ru–ն։
2024 թվականին աշխարհում միջին ջերմաստիճանը 15,1 աստիճան է կազմել (ըստ Ցելսիսուսի սանդղակի), ինչը 0,72 աստիճանով բարձր է 1991-2020-ականների միջին ցուցանիշից և 0,12 աստիճանով բարձր, քան 2023 թվականին, որը դիտարկումների պատմության մեջ ամենատաքն էր համարվում:
Մոլորակի միջին օրական ջերմաստիճանի ռեկորդը գրանցվել է 2024 թվականի հուլիսի 22-ին` 17,16 աստիճան։ Վերջին10 տարիներից յուրաքանչյուրը (2015-2024) ընդգրկվել է դիտարկումների ընթացքում գրանցված ամենատաք տարիների տասնյակում։
Առաջիկա օրերին տեղումներ չեն գրանցվի. եղանակի տեսություն