Օդի ջերմաստիճանը կբարձրանա Լոռիում, Տավուշում և Սյունիքում. եղանակի տեսություն

Լոռի. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը հունվարի 10-12-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
Երևան քաղաքում ևս հունվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղքում հունվարի 10-ի ցերեկը կլինի 1-3 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0...+2 աստիճան։