Մահացել Է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենյա Դոբրովոլսկայան

Կյանքի վերջին տարում դերասանուհին պայքարում էր ծանր հիվանդության դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. 60 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենյա Դոբրովոլսկայան։ Այս մասին հայտնում է Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի Telegram-ալիքը։
«Ահավոր դժվար է արտասանել և անհնար է ընդունել... Մահացել է Եվգենյա Դոբրովոլսկայան։ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, իսկապես սիրված ամբողջ երկրում։ Թատրոնի առաջատար դերասանուհին 33 տարվա ընթացքում տասնյակ գլխավոր դերեր է խաղացել»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում երգչուհին պայքարում էր ծանր հիվանդության դեմ։
Եվգենիա Դոբրովոլսկայան նկարահանվել է հեռուստատեսային ներկայացումներում, տասնյակ ֆիլմերում և սերիալներում («Արտիստուհին», «Մեռած հոգիներ», «Մարգո թագուհին», «Սպիտակ գվարդիան» և այլն)։
Դերասանուհին ամուսնացած է եղել մի քանի անգամ, նրա երկրորդ ամուսինը Միխայիլ Եֆրեմովն էր:
Ուներ երեք որդի, մեկ դուստր և երկու թոռ։