ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Խերսոնի մարզի Նովայա Կախովկա բնակավայրի բենզալցակայանը. կա մեկ զոհ, ևս չորս մարդ տուժել են: Այս մասին հունվարի 8-ին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
«Ցերեկը նոր Կախովկայում կրակել են բենզալցակայանի վրա՝ սպանելով 64-ամյա տղամարդու՝ բենզալցակայանի օպերատորին։ Ծանր վնասվածքներ են ստացել չորս մարդ, որոնցից երեքը կանայք են, այդ թվում՝ 19-ամյա հղի կին»,-գրել է Սալդոն իր Telegram-ալիքում:
Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերի հրետանին գնդակոծել է Ստարայա Զբուրյևկա գյուղը, ինչի հետևանքով զոհվել է 1941 թվականին ծնված մի կին և տուժել է 57-ամյա մի տղամարդ: Հունվարի լույս 8-ի գիշերը զինյալները գնդակոծել են նովոկախովյան հիվանդանոցը և վնասել շտապօգնության ավտոմեքենան: Մարզպետը նշել է, որ բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանք անհրաժեշտ օգնություն են ստանում:
Սալդոն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ուկրաինական պարբերականները նախընտրում են լռել այն մասին, որ Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացնում են Դնեպրի ձախ ափին գտնվող խաղաղ բնակչության շտապօգնության մեքենաներն ու կենսապահովման համակարգերը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար:
Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: