ԱՄՆ-ն և Բրիտանիան հարվածել են հութիների` Եմենում գտնվող օբյեկտներին

Սանա
Գնդակոծվել են նաև հութիների՝ Ամրան նահանգում գտնվող օբյեկտները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել հութիների` Եմենի մայրաքաղաք Սանայում (որը վերահսկվում է ապստամբների կողմից) «Անսար Ալլահ» շարժման օբյեկտներին: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով լիբանանյան «Al Mayadeen» հեռուստաալիքը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ գնդակոծվել են նաև երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Ամրան նահանգի օբյեկտները։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք` Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո զգուշացրեց, որ կհարձակվի Իսրայելի հետ կապ ունեցող ցանկացած նավի վրա, և մյուս երկրներին հորդորեց հետ կանչել իրենց անձնակազմերը։ 2023 թվականի նոյեմբերից ի վեր հութիները Կարմիր ծովում և Ադենի ծոցում հարձակվել են տասնյակ քաղաքացիական նավերի վրա։
«Անսար Ալլահի» գործողություններին ի պատասխան՝ ամերիկյան իշխանությունները հայտարարեցին միջազգային կոալիցիայի ձևավորման և Կարմիր ծովում նավագնացության ազատության ապահովման նպատակով «Բարգավաճման պահապան» գործողության մեկնարկի մասին: Հետագայում Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը սկսեցին պարբերաբար հարվածներ հասցնել Եմենի տարբեր նահանգներում ապստամբների ռազմական օբյեկտներին։
Հութիները գերձայնային հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտին