Իրանում բենզինի թանկացումը կարող է բողոքի նոր ալիք առաջացնել.Վարդանյան

Sputnik
Թուրքիան դեկտեմբերի 28-ից երկիր մուտք գործող իրանական բեռնատարներից յուրաքանչյուր լիտր վառելիքի դիմաց սկսել է գանձել շուրջ 29 լիրա, համարժեք է մոտ 1 դոլարին: Ստացվում է, որ յուրաքանչյուր բեռնատարի համար սա կարող է արժենալ շուրջ 1000 դոլար: Այս քայլը Անկարան նախաձեռնել է ընդդեմ Թեհրանի այն քաղաքականության, որ Իրանից դուրս եկող բեռնատարները պարտավոր են մեկ ամբողջ բաք բենզին ունենալ։
Սա առաջացրել է թե թուրք, թե իրանցի վարորդների դժգոհությունը, ինչի պատճառով թուրք-իրանական սահմանին բեռնատարների կուտակումներ են առաջացել։ Որքանո՞վ է պատրաստ Իրանը զիջումների, և արդյո՞ք հնարավոր հանգուցալուծումը կտարածվի նաև հայաստանցի վարորդների վրա, քանի որ իրանական բենզինի մաքսատուրքը տարածվում է նաև հայաստանյան բեռնատարների վրա։
Իրանագետ Ժաննա Վարդանյանի խոսքով` կողմերը պետք է լուծումներ գտնեն, որոնցից մեկը Իրանում բենզինի հնարավոր թնակացումն է, ինչը, սակայն, կարող է հանգեցնել բողոքի նոր ալիքի։