ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Մահացել է ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության նախկին առաջնորդ Ժան-Մարի Լը Պենը: Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ հղում անելով քաղաքական գործչի ընտանիքին։
Նշվում է, որ 96-ամյա Լը Պենը կյանքից հեռացել է այսօր։
Հիշեցնենք` «Ազգային ճակատ» կուսակցությունն այժմ գլխավորում է Ժան-Մարի Լը Պենի դուստրը՝ Մարի Լը Պենը: