Ջրհեղեղ Սաուդյան Արաբիայում. սուրբ քաղաքներ Մեքքայի և Մեդինայի փողոցները ջրով են լցվել

Սաուդյան Արաբիայի օդերևութաբանական վարչությունը վտանգի կարմիր մակարդակ է հայտարարել Մեքքայի, Մեդինայի և Ջիդդա նավահանգստային քաղաքի համար։
Sputnik
Սաուդյան Արաբիայում ջրհեղեղ է եղել, ջրի տակ են անցել սուրբ քաղաքներ Մեքքայի և Մեդինայի փողոցները։
Ջրհեղեղներից հետո Վալենսիայի մուտքի և ելքի մոտ մինչև 39 կմ–անոց խցանումներ են առաջացել
Ինչպես հայտնում են ԶԼՄ–ները, հորդառատ անձրևներից հետո ճանապարհները վերածվել են գետերի, ջրհեղեղը մեքենաներ է քշել։
Սաուդյան Արաբիայի օդերևութաբանական վարչությունը վտանգի կարմիր մակարդակ է հայտարարել Մեքքայի, Մեդինայի և Ջիդդա նավահանգստային քաղաքի համար: Ջուրը սկսել է հոսել չոր և քարքարոտ ելուստների միջով և հեղեղել քաղաքներն ու գյուղերը։