ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան՝ 2-4մ/վ արագությամբ։
Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում հունվարի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 2-4, երեկոյան՝ -1-ից +1 աստիճան։