Օձը ամենահին, ամենաբարդ և միևնույն ժամանակ առավել բազմակողմանի խորհրդանիշներից մեկն է: Շատ ժողովուրդների դիցաբանության մեջ օձը բերրիության, հողի, ջրի, անձրևի, ինչպես նաև օջախի և երկնային կրակի խորհրդանիշն է, բայց այն նաև համարվում է չարության, խորամանկության, մեղքի և սատանայի մարմնացում. Հիշենք` ինչպես էր օձը Եվային համոզում փորձել չարի և բարու իմացության ծառի արգելված պտուղը։
Օձը նաև իմաստության և վերածննդի խորհրդանիշ է:
Ըստ լուսնային օրացույցի՝ Կանաչ փայտե օձի տարին պաշտոնապես կսկսվի 2025 թվականի հունվարի 29-ին (չինական Նոր տարի) և կավարտվի 2026 թվականի փետրվարի 16-ին։