ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Ռուսաստանյան «Հյուսիս» զորախումբը Ուկրաինայի զինված ուժերի գրոհային խմբերի երկու հակագրոհ է հետ մղել Կուրսկի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ուկրաինայի ԶՈւ-ի գրոհային խմբերի երկու հակագրոհ է հետ մղվել»,-ասվում է գերատեսչության` Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ տարածք ներխուժման փորձի հետմղման ընթացքի մասին ամփոփագրում:
Նշվում է, որ ՌԴ ԶՈւ-ն շարունակում է ջախջախել Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումները Կուրսկի շրջանի տարածքում։
«Հյուսիսի» ստորաբաժանումները նաև հարվածել են չորս մեքենայացված, չորս դեսանտա-գրոհային բրիգադների կազմավորումներին, ծովային հետևակի բրիգադներին, տարածքային պաշտպանության հինգ միավորումներին Դարյինոյի, Կուրիլովկայի, Նիժնի Կլինի, Նիկոլաևո-Դարյինոյի, Ալեքսանդրիայի, Լեոնիդովոյի, Նիկոլսկու, Կազաչյա Լոկնյայի, Մալայա Լոկնյայի, Մախնովկայի, Մելովայայի, Ստարայա Սորոչինայի, Նովայա Սորոչինայի, Ռուսսկոյե Պորեչնոյեի և Սուջայի շրջաններում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները օգոստոսի 6-ի առավոտյան ժամը 5:30-ին հարձակման էին անցել Կուրսկի շրջանում տարածք գրավելու նպատակով, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ նրանց առաջխաղացումը կասեցվել է: Նա ընդգծել էր, որ Կուրսկի շրջանում գործողությունն ավարտվելու է հակառակորդի ջախջախմամբ և պետական սահմանից դուրս գալով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Կիևի ռեժիմը սադրանքի է դիմել: Նա ընդգծել էր, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, ՌԴ-ի առջև դրված բոլոր նպատակները կիրագործվեն:
Ռուսաստանի Դաշնության Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հակաահաբեկչական գործողության ռեժիմ է գործում։