ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik․ Հյուսիս-արևմուտքից ցիկլոնի անցմամբ պայմանավորված, ՀՀ որոշ հատվածներում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
«Այսօր ուշ երեկոյան առանձին շրջաններում, առաջիկա գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց»,- ասված է հաղորդագրությունում:
Վաղը ցերեկվանից սկսած տեղումները կդադարեն և առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ: