ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Մեկ կին և մեկ17-ամյա աղջիկ բեկորային վնասվածքներ են ստացել Բելգորոդի Եկատերինովկա խուտորի վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Վոլոկոնովսկի շրջանի Եկատերինովկա խուտորում ԱԹՍ-ն հարվածել է շարժվող մեքենային։ Արդյունքում բեկորային վնասվածքներ են ստացել մեկ կին և 17-ամյա մի աղջիկ։ Շտապօգնության բրիգադը տուժածներին միջին ծանրության վիճակում տեղափոխել է Վալույկիի կենտրոնական շրջանային հիվանդանոց: Նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում: Մեքենան վնասվել է»,-նշել է տարածաշրջանի ղեկավարը իր Telegram-ալիքում։
Նրա խոսքով` հետևանքների մասին տեղեկություննները ճշտվում են, տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Ավելի վաղ մարզպետը հայտնել էր, որ ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական դրոնի հարձակման հետևանքով գյուղտեխնիկայի վարորդ է վիրավորվել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար:
Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: