Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

«Իզվեստիայի» լրագրողը զոհվել է, «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցները` վիրավորվել ԱԹՍ–ի հարվածից

«Իզվեստիայի» անկախ թղթակից Ալեքսանդր Մարտեմյանովը. Արխիվային լուսանկար
ՌԻԱ Նովոստիի թղթակիցը ուղեղի ցնցում և դեմքի քերծվածքներ է ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. «Իզվեստիայի» անկախ թղթակից Ալեքսանդր Մարտեմյանովը զոհվել է, երբ ուկրաինական FPV անօդաչու թռչող սարքը հարվածել է քաղաքացիական մեքենային Դոնեցկ-Գորլովկա մայրուղու վրա, վիրավորվել են «ՌԻԱ Նովոստիի» 2 լրագրողները և այլ լրատվամիջոցների չորս աշխատակիցներ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես հայտնում է գործակալության թղթակիցը արտակարգ դեպքի վայրից, ուկրաինական զորքերը դիտավորյալ հարվածել են շփման գծից հեռու գտնվող քաղաքացիական մեքենային։
«Գորլովկայում հրետակոծության հետևանքները նկարահանելուց հետո մենք վերադառնում էինք Դոնեցկ։ Մայրուղու վրա մեր մեքենային հարվածեց կամիկաձե անօդաչու թռչող սարքը», - պատմել է ՌԻԱ Նովոստիի թղթակից Մաքսիմ Ռոմանենկոն:
Լրագրողի խոսքով՝ հարվածի արդյունքում նա ուղեղի ցնցում է ստացել, իսկ դեմքին` քերծվածքներ։
«ՌԻԱ Նովոստիի» երկրորդ լրագրող Միխայիլ Կևխիևը նույնպես վիրավորվել է ԴԺՀ-ում ուկրաինական զինված ուժերի կողմից քաղաքացիական մեքենայի վրա հարձակման հետևանքով։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։