Դամասկոսի օդանավակայանը հաջորդ շաբաթ կվերսկսի միջազգային չվերթերը

Դամասկոսի օդանավակայանը. Արխիվային լուսանկար
Նախկինում սպասարկվել են միայն այն չվերթերը, որոնց համար թույլտվություն է տվել Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի օդանավակայանը հաջորդ շաբաթվա սկզբից կվերսկսի միջազգային չվերթերի ընդունումն ու ուղարկումը։ Այս մասին հայտարարել է Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Աշխադ աս Սալիբին։
Նախկինում սպասարկվել են միայն այն չվերթերը, որոնց համար թույլտվություն է տվել Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը:
«Հայտարարում ենք Դամասկոսի միջազգային օդանավակայանում միջազգային ավիաչվերթների ընդունման և ուղարկման մեկնարկի մասին 2025-ի հունվարի 7-ից»,-SANA լրատվական գործակալությանը հայտնել է աս Սալիբին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը Հալեպ և Իդլիբ նահանգներում լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան, Դերաան և Հոմսը։
Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։ Սիրիայի կառավարության ղեկավար ալ-Ջալալին հայտարարել է իշխանության խաղաղ փոխանցման պատրաստակամության մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իրականացնել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց: