Մոսկվա – Երևան չվերթի ինքնաթիռում միջին տարիքի տղամարդ է մահացել

Ուղևորը մոտ 50 տարեկան էր, նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում տղամարդ է մահացել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության մամուլի ծառայությունից, որն էլ իրականացրել է չվերթը։
Ավիաընկերությունից տեղեկացրին, որ մոտ 50 տարեկան տղամարդու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Մինչ չվերթը նա առողջական վիճակի հետ կապված որևէ բողոք չի հայտնել։ Ուղևորին առաջին օգնություն են ցուցաբերել ոչ միայն օդանավի անձնակազմի անդամները, այլև ինքնաթիռում գտնվող 2 բժիշկ, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Նիժնի Նովգորոդ–Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռում ուղևոր է մահացել
Այժմ ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում է, որտեղ իրավապահները քննչական գործողություններ են իրականացնում։