Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում ոչնչացրել են Ուկրաինայի ԶՈւ–ի 22 անօդաչու թռչող սարք․ ՌԴ ՊՆ

Բելգորոդի մարզպետն իր հերթին հայտնել է, որ Յասնիե Զորի գյուղում ԱԹՍ–ի հարձակման ժամանակ տղամարդ է վիրավորվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Հակաօդային պաշտպանության միջոցները գիշերվա ընթացքում ռուսական 6 մարզերի օդային տարածքում ոչնչացրել են 22 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«10 ԱԹՍ ոչնչացվել է Բրյանսկի, 4-ական՝ Օրյոլի և Ռոստովի տարածքներում, 2-ը՝ Բելգորոդի և 1-ական՝ Վոլգոգրադի և Լիպեցկի մարզերի տարածքներում», – ասված է հաղորդագրության մեջ:
Բելգորոդի մարզպետն իր հերթին հայտնել է, որ Յասնիե Զորի գյուղում ԱԹՍ–ի հարձակման ժամանակ տղամարդ է վիրավորվել:
«Ծանր վիճակում գտնվող տղամարդուն, որը ստացել է ականապայթյունային վնասվածք և վիրավորում ոտքի շրջանում, շտապօգնության բրիգադը տեղափոխել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց»,-գրել է Գլադկովը տելեգրամյան ալիքում:
Նա հավելել է, որ օրվա ընթացքում արտակարգ ծառայությունները և մարզային վարչակազմը կշրջեն հարձակման հետևանքով տուժած տներով։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։