ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Արեգակի վրա առավելագույն՝ X մակարդակի բռնկում է տեղի ունեցել։ Այս մասին, Ռիա Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է Ռուսաստանի կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը:
«Մոսկվայի ժամանակով 14.39-ին ռենտգենյան ճառագայթների 3947 (N11E66) դիապազոնում գրանցվել է 25 րոպե տևողությամբ Х1.2 բռնկում», — ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ նման մակարդակի իրադարձության մասին հաղորդվել էր 2024թ–ի դեկտեմբերի 29-ին։
Արեգակի վրա բռնկումները կարող են Երկրի վրա առաջացնել մագնիսական փոթորիկներ, որոնք իրենց հերթին հանգեցնում են էներգահամակարգերի աշխատանքի խափանումների և ազդում թռչունների և կենդանիների միգրացիայի ուղիների վրա: Ուժեղ փոթորիկները հանգեցնում են կարճալիք կապի և նավիգացիոն համակարգերի աշխատանքի խափանումների, ինչպես նաև արդյունաբերական ցանցերում լարման:
Բացի այդ, Արեգակի ակտիվության բարձրացումը կարող է ընդլայնել բևեռափայլերի աշխարհագրությունը: Դեռևս հստակ պատասխան չկա այն հարցին` մագնիսական փոթորիկներն ազդո՞ւմ են արդյոք մարդկանց առողջության վրա, թե՞ ոչ: