Ուկրաինայի զինուժը հրթիռային հարված է հասցրել Կուրսկի մարզի Ռիլսկի շրջանի Իվանովսկոյե գյուղին։ Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։
Նրա խոսքով` քաղաքացիական օբյեկտներ են վնասվել։ Հարվածների հետևանքով վնասվել են մշակույթի տունը, գիշերօթիկ դպրոցը, փոստի բաժանմունքը, առևտրի կենտրոնն ու գազի խողովակի մի հատված։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։