Այս գիշեր Նյու Յորքի Քուինս թաղամասի գիշերային ակումբներից մեկի մոտ կրակոցների հետևանքով 11 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
Նշվում է, որ գիշերային ակումբում հիշատակի միջոցառում է անցկացվել` նվիրված Նյու Յորքում հայտնի խմբավորումներից մեկի անդամին, որը նախորդ տարի է մահացել։ Շուրջ 80 մարդ ակումբի մուտքի մոտ սպասել է իր հերթին, որպեսզի մտնի ակումբ, երբ անհայտ անձը կրակոցներ է արձակել հավաքվածների ուղղությամբ։
Սա մեկ օրում երրորդ ահաբեկչությունն է, որ տեղի է ունենում ԱՄՆ–ում։ Երեկ Նոր Օռլեանում մեքենան մխրճվել է բազմության մեջ, 15 մարդ մահացել է, 35-ը՝ վնասվածքներ ստացել։ Իսկ Լաս Վեգասում` Թրամփի աշտարակի մոտ, «Tesla Cybertrack» է պայթել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, 7-ը՝ վիրավորվել։