ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik. Նոր Օռլեանում բազմության մեջ տրանսպորտային միջոցի վրաերթի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, ևս 30-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վասվածքներ, հայտնում է ABC News հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը և իրավասու մարմիններին։
Ավելի վաղ CBS հեռուստաալիքը հայտնել էր, որ Նոր Օռլեանում վարորդը բեռնատարով մխրճվել է բազմության մեջ և կրակ բացել:
Ականատեսները պատմել են, որ բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել է հավաքվածների մեջ, այնուհետև վարորդը դուրս է եկել խցիկից և սկսել կրակել: Ոստիկաններն անմիջապես պատասխան կրակ են բացել։
Իշխանությունների տեղեկություների համաձայն` վարորդի գործողությունները, հավանաբար, կանխամտածված են եղել։ Սակայն այս պահին նա դեռ ազատության մեջ է։
Միջադեպը վրդովմունք է առաջացրել տեղի բնակիչների շրջանում և ամբողջ երկրում։ Հետաքննությունը շարունակվում է, իրավապահ մարմիններն աշխատում են հանցագործի ինքնությունը և դրդապատճառները պարզելու ուղղությամբ: