Աշխարհի 43-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացվող WTA-500 մրցաշարի երրորդ շրջան։ Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 12-րդ ռակետ, իսպանացի Պաուլա Բադոսայի հետ և առավելության հասավ 3:6, 6:1, 2:6 հաշվով։ Պայքարը տևեց 2 ժամ և 2 րոպե։
Բրիսբենի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,5 միլիոն դոլար է։ Եզրափակիչը կկայանա հունվարի 5-ին։
Նշենք, որ այս տարվա օգոստոսի 8-ին թենիսիստուհին պաշտոնապես ՀՀ քաղաքացու անձնագիր է ստացել։