Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է. ինչ վիճակ է ՀՀ ճանապարհներին

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։
Հաղորդագրության համաձայն` Արթիկ-Ալագյազ ճանապարհին և Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դրանից բացի, Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է, իսկ Արտաշատի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը ՝ 200 մետր։
Ցիկլոն է մոտենում. Հայաստանի տարածքում սպասվում են առատ տեղումներ և բուք
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: