Քրդերը փորձում են ԱՄՆ-ին համոզել զորքերը դուրս չբերել Սիրիայից. թուրքական ԶԼՄ-ներ

Արխիվային լուսանկար
Թուրքիայի արտգործնախարարն ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր` անընդունելի է, որ «քուրդ զինյալները պատսպարվեն Սիրիայի տարածքում»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Քրդստանի բանվորական կուսակցության (ՓԲԿ) ներկայացուցիչները Իսրայելի միջնորդությամբ փորձում են ԱՄՆ-ին համոզել դուրս չբերել զորքերը Սիրիայից: Այս մասին գրում է թուրքական իշխանամետ Yeni Şafak թերթը՝ հղում անելով իսրայելական բաց աղբյուրներին։
Սիրիայի փլուզում թույլ տալ չի կարելի, թեև ոմանք կցանկանային, որ այդպես լիներ. Լավրով
Դեկտեմբերի 28-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր` անընդունելի է, որ քուրդ զինյալները պատսպարվեն Սիրիայի տարածքում»:
«Իսրայելական KAN պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածը գրավող ՔԲԿ/YPG ահաբեկչական կազմակերպությունը դիմել է Իսրայելին՝ օգնության համար, որպեսզի Վաշինգտոնի վարչակազմին համոզեն ԱՄՆ զորքերը դուրս չբերել տարածաշրջանից»,-ասվում է հրապարակման մեջ:
Թերթի տվյալներով՝ «ՔԲԿ/YPG-ն խուճապի մեջ է Սիրիայից ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելու հեռանկարի պատճառով»։
«ՔԲԿ/YPG-ի անդամը KAN-ին ասել է, որ եթե Իսրայելը միջազգային հարթակներում քաղաքական աջակցություն ցուցաբերի կազմակերպությանը և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմին համոզի շարունակել աջակցել Սիրիայում «միջազգային կոալիցիային» և դադարեցնել «Թուրքիայի կողմից սպառնալիքները», դա պատմական շրջադարձային պահ կդառնա ՔԲԿ/YPG-ի և Իսրայելի հարաբերություններում»,-ասված է հրապարակման մեջ:
ԱՄՆ-ն և Բրիտանիան ԻՊ-ին կարգադրել են պարբերաբար հարձակել Սիրիայում ՌԴ ռազմաբազաների վրա
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա Հալեպ և Իդլիբ նահանգներում։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ էին վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համեն, Դերաան և Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված էին նահանջել։
Սիրիայի կառավարության ղեկավար Ալ-Ջալալին հայտարարել էր իշխանության խաղաղ փոխանցման պատրաստակամության մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց իրականացնել: