Կուբանի լողափերից մազութով աղտոտված 70 հազար տոննա ավազ են հավաքել

Մաքրման աշխատանքերին մասնակցող կամավորները
Կրասնոդարի երկրամասի ղեկավարը շնորհակալություն է հայտնել արտակարգ իրավիճակի վերացմանը մասնակցած բոլոր անձանց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Լցանավերի հետ կապված արտակարգ իրավիճակից հետո փրկարարներն ու կամավորները Կուբանի լողափերից 70 հազար տոննա ավազ են հավաքել։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևը։
«Շարունակում ենք մաքրել Անապայի և Տեմրյուկի լողափերը, արդեն հավաքել և ափից դուրս ենք բերել նավթամթերքով խառնված գրեթե 70 հազար տոննա ավազ։ Անապայի մոտակայքում գտնվող Վոսկրեսենսկի զբոսաշրջային քաղաքի ժամանակավոր պահեստավորման վայրում երեք օրում 35 հազար տոննա մազութով աղտոտված հող է թափվել, մնացած 35 հազար տոննան արդեն տեղափոխվել է մասնագիտացված ձեռնարկություններ, այնտեղ վերամշակման գործընթաց է ընթանում», - գրել է նա սոցցանցում։
Կոնդրատևըշնորհակալություն է հայտնել արտակարգ իրավիճակի վերացմանը մասնակցած բոլոր անձանց։
Կրասնոդարի երկրամասի ափամերձ գիծը, որը աղտոտվել է մազութով, բաժանվել է հատվածների և կցվել շրջանի բոլոր քաղաքապետարաններին, որոնք առնվազն 100 մարդ են ուղարկել հետևանքները վերացնելու համար:
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի խոսքով` հիմնական արտանետումը եղել է դեպի Կրասնոդարի երկրամաս, Ղրիմում հետևանքները կվերացվեն մինչև տուրիստական ​​սեզոնի մեկնարկը։
«Եվրասիա» ՀԿ-ի կամավորներն Անապայում օգնում են վերացնել էկոլոգիական աղետի հետևանքները