Հարավային Կորեայի իշխանությունը ավիավթարից հետո կստուգի երկրի բոլոր Boeing 737-800-ները

Հարավային Կորեայում, ըստ ավիացիոն տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի (ATIS), ընդամենը 101 հատ 737-800 մոդելի ինքնաթիռ կա, որոնք օգտագործվում են տարբեր ավիաընկերությունների, հիմնականում՝ լոուքոսթերների կողմից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Հարավային Կորեայի իշխանությունները Մուան օդանավակայանում ինքնաթիռի կործանումից հետո կստուգեն երկրի բոլոր Boeing 737-800-ները։ Այս մասին հայտնում է «Ռյոնհապը»՝ հղում անելով Կորեայի հողի, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարությանը:
Դեկտեմբերի 29-ին Հարավային Կորեայի Jeju Air ավիաընկերության Բանգկոկ-Մուան 7C 2216 չվերթի Boeing 737-800 ինքնաթիռը, որում 181 մարդ է եղել, Հարավային Կորեայի Մուան օդանավակայանում վայրէջք կատարելիս անցել է թռիչքուղու կողքով և բախվել արգելապատնեշին: Բռնկում է տեղի ունեցել, զոհվել է 179 մարդ, ողջ են մնացել 2-ը։
«Մենք մտադիր ենք ուշադիր ուսումնասիրել այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են ինքնաթիռների շահագործման մակարդակը, ստուգումների և տեխնիկական սպասարկման մասինգրառումները թռիչքներից առաջ և հետո, որպեսզի համոզվենք, որ բոլոր համապատասխան կանոնները պահպանվում են»,-հայտարարել է տրանսպորտի նախարարությունը:
Ավիացիոն տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի (ATIS) տվյալներով՝ Հարավային Կորեայում ընդհանուր առմամբ 101 հատ 737-800 մոդելի ինքնաթիռ կա, որոնք օգտագործվում են տարբեր ավիաընկերությունների, հիմնականում՝ լոուքոսթերների կողմից:
Հիշեցնենք` նոյեմբերի 29–ին «Jeju Air» ավիաընկերության «Boeing 737-800» ինքնաթիռը, որում 181 մարդ է եղել, Հարավային Կորեայում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց, բախվել արգելապատնեշին և բռնկվել։ Ըստ տեղեկությունների` 2 մարդ է ողջ մնացել։
Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման մի քանի վարկած կա