Եթովպիայում բեռնատարն ընկել է գետը. մահացել է ավելի քան 70 մարդ

Մարդիկ վերադառնում էին հարսանեկան արարողությունից: Մեքենան կորցրել է կառավարումը գերծանրաբեռնվածության պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Եթովպիայում բեռնատարն ընկել է գետը, որի հետևանքով առնվազն 71 մարդ մահացել է, ևս հինգը՝ վիրավորվել։
Ինչպես հայտնում է Reuters-ը, մարդիկ վերադառնում էին հարսանեկան արարողությունից։
Վթարը տեղի է ունեցել մեքենայի գերծանրաբեռնված լինելու պատճառով։ Վարորդը ինչ-որ պահի կորցրել է կառավարումն ու մեքենան ընկել է գետը։
Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման զոհ դարձած բոլոր անձանց մարմինները հայտնաբերվել են
Եթովպիայում բեռնատարն ընկել է գետը. մահացել է ավելի քան 70 մարդ