Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Ակտաուի մոտ ավիավթարի հանգամանքները

Նախարարները կարևորել են տեղի ունեցածի բոլոր պատճառների բացահայտումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են Ակտաուի մոտակայքում ուղևորատար ինքնաթիռի կործանման հանգամանքները:Նախարարները կարևորել են տեղի ունեցածի բոլոր պատճառների բացահայտումը, հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից:
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ զրույցը տեղի է ունեցել երկու երկրների նախագահների շաբաթօրյա զրույցից հետո:
«Վերահաստատելով ողբերգական միջադեպի առավել մանրակրկիտ հետաքննության անհրաժեշտության մասին նախագահների պայմանավորվածությունները՝ նախարարները խորինցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին ևշուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին: Հատուկ ընդգծվել է դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և ապագայում նման դեպքերը կանխելու համար հրատապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: Քննարկվել է նաև իրավիճակի ամբողջական կարգավորումը՝ հաշվի առնելով բոլոր գործոնները», — ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ։
Բացի այդ, կողմերը մտքերեն փոխանակել բարձր և բարձրագույն մակարդակներում ռուս-ադրբեջանական առաջիկա շփումների վերաբերյալ, հավելել են ՌԴ ԱԳՆ-ում: