Մահացել է Ջուլիետին մարմնավորած բրիտանացի դերասանուհի Օլիվիա Հասսին

Օլիվիա Հասսի
Դերասանուհին մահացել է օնկոլոգիական հիվանդությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. 73 տարեկանում մահացել է բրիտանա-արգենտինացի դերասանուհի Օլիվիա Հասսի Էյսլին, որը հայտնի է դարձել Ֆրանկո Ձեֆիրելիի «Ռոմեո և Ջուլիետ» էկրանավորման մեջ Ջուլիետի դերի շնորհիվ:

Ինչպես հայտնում է Variety-ն՝ հղում անելով ռեժիսոր Մարկ Ուեսթիսին, Էյսլին ուռուցքային հիվանդություն ուներ։ 2008-ին նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ էր ախտորոշվել, 2018-ին ռեցիդիվ էր տեղի ունեցել։
«Օլիվիան հոյակապ անձնավորություն էր, որի ջերմությունը, իմաստությունն ու մաքուր բարությունն անդրադարձել են բոլոր նրան ճանաչողների կյանքի վրա․․․ Օլիվիան կրքով, սիրով, արվեստին նվիրվածությամբ, հոգևոր հարստությամբ և կենդանիների հանդեպ բարությամբ լի կյանք է ապրել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Առաջին անգամ էկրանին հայտնվել է 13 տարեկանում, արդեն 15 տարեկանում խաղացել է Ջուլիետի դերը ռեժիսոր Ֆրանկո Ձեֆիրելիի «Ռոմեո և Ջուլիետ» օսկարակիր ֆիլմում (այն երկու «Օսկար» է ստացել)։ Ինքը՝ Հասսին, իր դերի համար «Ոսկե գլոբուս» է ստացել։
Леонард Уайтинг в роли Ромео Монтегю и Оливия Хасси в роли Джульетты Капулетти в постановке Шекспира 1968 года Ромео и Джульетта режиссера Франко Дзеффирелли
Կադր կինոնկարից
Իր «միջնադարյան» և գրավիչ արտաքինով Օլիվիա Հասսին նկարահանվել է նաև 1977 թվականի «Հիսուս Նազովրեցի» սերիալում և 1982 թվականի «Այվենհո» ֆիլմի արևմտյան տարբերակում, ինչպես նաև 1990 թվականի «It» մինի-սերիալում։ Ընդհանուր առմամբ նկարահանվել է ավելի քան երկու տասնյակ ֆիլմերում։