Ձյուն ու անձրև կգա, քամին կուժգնանա. եղանակի տեսություն

Վայոց Ձոր. Արխիվային լուսանկար
Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, լեռնային առանձին մարզերում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին արևմտյան է, 2-4մ/վ արագությամբ, դեկտեմբերի 28-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան, ցածրադիր գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում դեկտեմբերի 28-ի ցերեկը կլինի 3-5 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +1...+3 աստիճան։