Վաղ միջնադարից մինչև 20-րդ դարի կեսեր. Երևանում բացվել է կշեռքների եզակի ցուցահանդես

Ցուցահանդեսը կգործի 2024թ. դեկտեմբերի 28-ից մինչև 2025թ. ապրիլի 1-ը ներառյալ։
Sputnik
Յուրահատուկ ցուցադրություն է բացվել Երևանի Ռուսական արվեստի թանգարանում։
«Կշեռքներ» անվանումը կրող ցուցադրությունն իր մեջ ներառում է կշեռքներ վաղ միջնադարից մինչև 20-րդ դարի կեսեր։ Նմուշները բերվել են Հայաստանի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից։
Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու կշեռքի ստեղծման պատմությանը, խորհրդաբանությանը, ձևերին և կիրառման եղանակներին։ Իսկ կշեռքի խորհուրդը ներկայացվում է միջնադարյան մանրանկարչության, քանդակագործության օրինակներով։
Սերգեյ Փարաջանովի և Հակոբ Հակոբյանի ստեղծագործություններն էլ յուրովի մեկնաբանում են կշեռքի գեղարվեստական իմաստաբանությունը։
Ցուցահանդեսը կգործի 2024թ. դեկտեմբերի 28-ից մինչև 2025թ. ապրիլի 1-ը ներառյալ։ Ընթացքում կկազմակեպվեն թեմատիկ դասախոսություններ, կրթական ծրագրեր։