«Հայաստան» խմբակցությունը արտագնա նիստ է անցկացրել Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ

Ռոբերտ Քոչարյանը. Արխիվային լուսանկար
Անդրադարձ է կատարվել արտաքին խորացող մարտահրավերներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն արտագնա նիստ է անցկացրել, որը գլխավորել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։ Տեղեկությունը հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են խմբակցության գործունեությունը, ներքաղաքական առկա խնդիրներն ու հնարավոր զարգացումները»,– նշվում է հաղորդագրությունում։
Դաշինքի անդամներն անդրադարձ են կատարել նաև աշխարհաքաղաքական իրավիճակին, արտաքին խորացող մարտահրավերներին։
Նշենք, որ նոյեմբերի 30–ին հայտնի դարձավ, որ«Հայաստան» խմբակցության Գեղամ Նազարյանին առաջարկվել է դուրս գալ «Հայաստան» խմբակցությունից, նա համաձայնել է։ Հիմա Նազարյանն անկախ պատգամավոր է։