Չինաստանն ամուր հաստատվել է ՌԴ հիմնական առևտրային գործընկերոջ դիրքում. դեսպան

Չինաստանի դրոշ
Չինաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականի 11 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,1 տոկոսով՝ կազմելով222,774 մլրդ դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Չինաստանը ամուր հաստատվել է ՌԴ գլխավոր առևտրային գործընկերոջ դիրքում, իսկ Ռուսաստանը հինգերորդն է Չինաստանի արտաքին առևտրային գործընկերների շարքում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Չինաստանում Ռուսաստանի դեսպան Իգոր Մորգուլովը`ամփոփելով տարին։
«Այսպես թե այնպես մենք տնտեսապես կարևոր ենք միմյանց համար. Չինաստանը ամուր հաստատվել է մեր հիմնական առևտրային գործընկերոջ դիրքերում, Ռուսաստանն էլ Չինաստանի արտաքին առևտրային գործընկերների շարքում հինգերորդն է», - ասել է Մորգուլովը:
Նա նշել է, որ էներգետիկայի ոլորտում պահպանվում է փոխգործակցության բարձր տեմպն ու ռազմավարական բնույթը։
«Մեր երկիրն ընդլայնել է ծավալները և ամրապնդել առաջատարությունը Չինաստանին նավթի մատակարարման առումով, «Սիլա Սիբիրի»–ի գծով գազի տարանցումը պայմանագրային առավելագույն մակարդակի է հասնում, աշխատանքներ են տարվում «հեռավորարևելյան» երթուղուով գազատարի անցկացման ուղղությամբ։ Ապահովում ենք Չինաստանի հեղուկ գազի և ածխի ներկրման զգալի մասը, հաջողությամբ իրականացնում տեղական ատոմակայաններում ռուսական նախագծով էներգաբլոկների կառուցման նախագծերը, համագործակցություն զարգացնում նավթի և գազի քիմիայի ոլորտում», - հավելել է դիվանագետը։
Չինաստանի գլխավոր մաքսային վարչության տվյալներով՝ Չինաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականի տասնմեկ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,1 տոկոսով՝ կազմելով222,774 մլրդ դոլար։
Չինաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին աճել է 26,3 տոկոսով՝ հասնելով ռեկորդային 240,11 մլրդ դոլարի։ ՌԴ–ի և Չինաստանի առաջնորդներն ավելի վաղ խնդիր էին դրել կրկնապատկել ապրանքաշրջանառությունը` 2018 թվականի տարեկան 100 մլրդ դոլարը 2024 թվականին հասցնելով 200 մլրդ դոլարի. այդ ցուցանիշին հնարավոր է եղել հասնել 2023 թվականի նոյեմբերին։
ՌԴ-ն և Չինաստանը կշարունակեն ընդլայնել համագործակցությունը. Սի Ծինփինը` Դմիտրի Մեդվեդևին