AZAL ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Ռուսաստանի 7 քաղաքներ

Azal ընկերության Airbus A319 ինքնաթիռ
Դեկտեմբերի 27-ի առավոտյան Բաքվից Մինվոդի թռչող «AZAL»–ի ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ մեկնման օդանավակայան՝ Մախաչկալայի օդային տարածքի փակման պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. «Azerbaijan Airlines» (AZAL) ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Ռուսաստանի որոշ քաղաքներ՝ Սոչի, Վոլգոգրադ, Ուֆա, Սամարա, Գրոզնի, Մախաչկալա և Մինվոդի։
Ավելի վաղ Բաքվից Մինվոդի թռչող «AZAL» ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել էր մեկնման օդանավակայան՝ Մախաչկալայի օդային տարածքի փակման պատճառով։
Նշվում է, որ Ադրբեջանի քաղավիացիայի պետական ​​գործակալության որոշմամբ, հաշվի առնելով Embraer -190 ինքնաթիռի կործանման նախնական հետաքննության արդյունքները և թռիչքների անվտանգության հնարավոր ռիսկերը, «AZAL»-ը դեկտեմբերի 28–ից դադարեցնում է թռիչքները Բաքվից դեպի Ռուսաստանի որոշ օդանավակայաններ։
Միևնույն ժամանակ «Azerbaijan Airlines»-ը կշարունակի թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Աստրախան, Կազան և Նովոսիբիրսկ։
Հիշեցնենք, որ «Azerbaijan Airlines»–ի Embraer -190 ինքնաթիռը, որը Բաքվից Գրոզնի էր թռչում, վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտ։ «Ռոսավիացիայի» տվյալներով՝ թռչուններին բախվելուց հետո օդանավի հրամանատարը որոշել է մեկնել Ակտաուի պահեստային օդանավակայան։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամէ եղել։ Ղազախստանի ԱԻՆ տվյալներով՝ ողջ է մնացել 29 մարդ։ ՌԴ դեսպանատան տվյալներով՝ նրանցից ինը ռուսաստանցիներ են։ Ընդհանուր առմամբ, ցուցակների համաձայն, ինքնաթիռում ՌԴ 16 քաղաքացի է եղել։