Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կարող է կրկին կիրառել «Օրեշնիկը», բայց չի շտապի․ Պուտին

Պուտինն ընդգծել է, որ պետք է ուժեղ լինել Ռուսաստանի սահմանների մոտ իրավիճակին «կայծ տալու» փորձերի դեմ պայքարելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը կարող է կրկին կիրառել «Օրեշնիկ» գերձայնային հրթիռային համակարգը, եթե նման անհրաժեշտություն առաջանա, բայց չի շտապի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Լենինգրադի մարզում ԱՊՀ գագաթնաժողովից և Եվրասիական տնտեսական բարձրագույն հանձնաժողովի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։
«Եթե պետք լինի, եթե տեսնենք, որ ավելի հզոր միջին հեռահարության զենքի կիրառում է պահանջվում, մենք այն կօգտագործենք։ Բայց մենք չենք շտապում»,-ասել էՊուտինը։
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ «Օրեշնիկի» կիրառումը հնարավոր է ցանկացած պահի:
Ամերիկյան ՀՕՊ-ը «Օրեշնիկը» խոցելու հնարավորություն չունի. Պուտինը փորձարկում է առաջարկում
«Մենք չենք բացառում հնարավոր կիրառումը թե՛ այսօր, թե՛ վաղը, եթե նման անհրաժեշտություն լինի»,-հայտարարել է նա:
Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է նաև, որ պետք է ուժեղ լինել՝ Ռուսաստանի սահմանների մոտ իրավիճակին «կայծ տալու» փորձերին դիմակայելու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերին, ի պատասխան արևմտյան զենքի կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքին Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածների, Ռուսաստանը «Օրեշնիկով»՝ ոչ միջուկային գերձայնային հանալրմամբ, հարված հասցրեց Դնեպրոպետրովսկում գտնվող ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությանը: Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ մոտ ժամանակներս պետք է ապահովվի նման համալիրների սերիական արտադրությունը՝ Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունը պաշտպանելու համար։
ՌԴ–ն պատրաստ է նոր «մեսիջներ» ուղարկել Արևմուտքին. Լավրովը` «Օրեշնիկի» փորձարկման մասին