ՌԴ հատուկ ծառայությունները Մոսկվայի մարզում կանխել են ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկի ղեկավարի դեմ նախապատրաստած մահափորձի իրականացումը, որը ծրագրել էին ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հայտնել է ՌԴ ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը։
Ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվողները խուզարկությունների ժամանակ փորձել են ազատվել ապացույցներից (հանցանշաններից)։ Նրանցից մեկը պատուհանից դուրս է նետել SIM–բոքսը՝ մեծ քանակությամբ SIM քարտերի պահպանման և օգտագործման համար նախատեսված սարք։
Դրանք օգտագործվում են նաև սոցիալական ցանցերում էլեկտրոնային դրամապանակների և օգտահաշիվների անօրինական գրանցման համար՝ ուկրաինական հատուկ ծառայությունների շահերից բխող դիվերսիաների նպատակով:
Ենթադրյալ հանցագործները հավաքագրվել են 2024 թվականի նոյեմբերից դեկտեմբերին Պերմի երկրմասում, ինչպես նաև Մոսկվայի և Սվերդլովսկի մարզերում։ Նրանցից երեքը անչափահաս են։ Բոլոր ձերբակալվածները տեղափոխվել են Մոսկվա։ Այժմ խմբի անդամները խոստովանական ցուցմունքներ են տալիս։