«Այդ գումարը մեզնից են գողացել». Պեսկովը՝ ռուսական ակտիվները Կիևին փոխանցելու մասին

Նախորդ շաբաթ Պուտինը թույլ է տվել «Ռոսնեֆտին» և նրա վերահսկողության տակ գտնվող անձանց գործարքներ իրականացնել ընկերության բաժնետոմսերի և նրա վերահսկողության տակ գտնվող անձանց հետ, որոնք պատկանում են թշնամաբար տրամադրված օտարերկրացիներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ սառեցված ակտիվներից Ուկրաինային գումարների փոխանցումը կարող է Ռուսաստանի կողմից դատական հետապնդման պատճառ դառնալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Արևմուտքում ռուսական ակտիվների գողությունն անպատիժ չի մնա. Պուտին
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ Կիևն ԱՄՆ–ից ստացել է առաջին մեկ միլիարդ դոլարը, որն ապահովվել է ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներով։
«Այդ գումարները մեզնից են գողացել։ Եվ մեր այն ակտիվները, որոնք արգելափակված են, նույնպես բացարձակապես անօրինական են արգելափակվել։ Դա հակասում է բոլոր նորմերին և կանոններին», - ասել է Պեսկովը լրագրողներին:
Նա նաև նշել է, որ «Ռոսնեֆտի» բաժնետոմսերի հետ կապված գործարքների հարցը չի հանրայնացվի, հատկապես այն անբարյացակամ տնտեսական միջավայրի պայմաններում, որն այժմ ձևավորվել է։
Նախորդ շաբաթ Պուտինը թույլ է տվել «Ռոսնեֆտին» և նրա վերահսկողության տակ գտնվող անձանց գործարքներ իրականացնել ընկերության բաժնետոմսերի և նրա վերահսկողության տակ գտնվող անձանց հետ, որոնք պատկանում են թշնամաբար տրամադրված օտարերկրացիներին։
ՌԴ ԱԳՆ-ում զգուշացրել են ռուսական ակտիվների սառեցման հետևանքների մասին
ՌԴ նախագահի` 2022 թվականի օգոստոսի 5-ին հրապարակված հրամանագրով արգելվում է գործարքները անբարյացակամ երկրների անձանց պատկանող մասնաբաժիններով ռուսական ռազմավարական ընկերություններում և դրանց դուստր ձեռնարկություններում, «Սախալին-1» նախագծում և Խարյագինսկի հանքավայրում, ընդերքօգտագործող կարևոր ընկերություններում, Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրը սպասարկող ընկերություններում, ինչպես նաև ՌԴ բանկերում` սահմանված ցանկի համաձայն։ Նրանց հետ գործարքներ կարող են իրականացվել միայն նախագահի թույլտվությամբ։