Թաթարստանում հրդեհ է բռնկվել աշխատողների ժամանակավոր կացարանում. 6 տղամարդ է մահացել

Հաղորդվում է, որ կացարանում 39 մարդ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Թաթարստանի անասնաբուծական համալիրում աշխատողների ժամանակավոր կացարանում բռնկված հրդեհի մարման ժամանակ վեց տղամարդու դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ Telegram– ալիքը։
«Մալորեչենսկի գյուղում` անասնաբուծական համալիրի տարածքում, հրդեհվել է բանվորների ժամանակավոր կացարանը, այնտեղ 39 մարդ է եղել։ 33 մարդ ինքնուրույն դուրս է եկել, նրանցից մեկը տուժել է։ Հրդեհը մարելիս հրշեջները 6 տղամարդու դի են հայտնաբերել», – ասվում է հաղորդագրության մեջ։
300 քմ–ի վրա տարածված հրդեհը մարել են ՌԴ ԱԻՆ–ի 14 մասնագետների և 4 միավոր տեխնիկայի միջոցով։
Նախնական վարկածով` ամեն ինչ տեղի է ունեցել էլեկտրական սարքավորումների շահագործման կանոնները խախտելու պատճառով։
«Սուրմալուի» տնօրենի և փոխտնօրենի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը