Պուտինը շքանշան է հանձնել Էրմիտաժի գլխավոր տնօրենին

Միխայիլ Պիոտրովսկին նշանակալի ներդրում է ունեցել ռուսական մշակույթի և արվեստի զարգացման գործում։
Sputnik
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան է հանձնել Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն:
Բարձր պարգևը հայտնի գործչին շնորհվել է ռուսական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև բազմամյա բեղմնավոր գործունեության համար: Միխայիլ Պիոտրովսկին դարձել է այս շքանշանի բոլոր 4 աստիճանների ասպետ:
Նշենք, որ Էրմիտաժի գլխավոր տնօրենը 2024 թվականի դեկտեմբերի 9-ին դարձավ 80 տարեկան։
Էրմիտաժի նշանավոր տնօրենը, կամ ինչպես Հովսեփ Օրբելին «ծռեց» թուրքական յաթաղանը