Միջերկրական ծովում ռուսական Ursa Major բեռնանավ է խորտակվել։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ Իրավիճակային և ճգնաժամային կենտրոնի դեպարտամենտի Telgram–ալիքի հաղորդագրության մեջ։
ԱԳՆ-ն նշել է նաև, որ անձնակազմի 16 անդամներից հաջողվել է փրկել 14-ին, նրանց տեղափոխել են Կարթագենայի նավահանգիստ։ Երկու նավաստիներ մինչև հիմա անհետ կորած են համարվում:
Նավը կործանվել է Միջերկրական ծովի միջազգային ջրերում՝ Իսպանիայի և Ալժիրի միջև՝ մեքենաների բաժնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։
2009 թվականին կառուցված բեռնանավը ծով է դուրս գալիս Ռուսաստանի դրոշի ներքո։ Նավը Սանկտ Պետերբուրգից դուրս է եկել 12 օր առաջ և շարժվել դեպի Վլադիվոստոկ, ուր պետք է ժամաներ հունվարի 22-ին։
El Españo թերթի տվյալներով` փրկարարական աշխատանքներին մասնակցել են նույն տարածքում գտնվող մի քանի նավ, ավելի ուշ որոնողական աշխատանքներին միացել են իսպանական Clara Campoamor փրկարարական նավը և Իսպանիայի ռազմածովային ուժերի պարեկային նավը։