Գերմանական ԶԼՄ–ներից մեկի լրագրողներին արգելել են մասնակցել Լավրովի ասուլիսին

Սերգեյ Լավրով
ՌԴ արտգործնախարարի ասուլիսը տեղիկունենա դեկտեմբերի 26-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Գերմանական լրատվամիջոցներից մեկի ղեկավարությունն իր լրագրողներին արգելել է մասնակցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ասուլիսին: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել Է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Չնշելով լրատվամիջոցի անվանումը` դիվանագետը պատմել է, որ երբ ասուլիսին մասնակցելու հրավեր են ուղարկել, ԶԼՄ–ից պատասխանել են, որ պետք է խորհրդակցեն խմբագրության հետ:
«Իսկ հետո զանգեցին, ասացին, որ իրենց թույլ չեն տվել», – ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ ԶԼՄ-ների աշխատակիցները նշել են, որ պատճառը Սուրբ ծննդի օրակարգը լուսաբանելն է։
ՌԴ ԱԳՆպաշտոնական ներկայացուցիչը հավելել է` ռուս լրագրողների աշխատանքը կախված չէ տոներից:
Նշենք, որ Լավրովի ասուլիսը տեղիկունենա դեկտեմբերի 26-ին: Կմասնակցեն ինչպես ռուս, այնպես էլ օտարերկրյա լրագրողներ։
Ի՞նչ հայտարարություններ է արել Վլադիմիր Պուտինը ՊՆ կոլեգիայի նիստում