ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքին:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, նախագահները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական կարգավորման հարցերը և թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիայում ակնկալում են, որ խաղաղության հաստատմամբ (Հայաստանի և Ադրբեջանի միջև, – խմբ.) Հարավային Կովկասը կլինի կայուն և բարգավաճող:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ առաջարկել էր ստորագրել խաղաղության պայմանագրի նախագծի 13 համաձայնեցված կետերը՝ չհամաձայնեցված հարցերը թողնելով ապագային, սակայն Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Այժմ կողմերն աշխատում են առաջարկությունների 11-րդ փաթեթի վրա՝ հայտարարելով, որ ընդհանուր 17 կետերից 15-ն արդեն համաձայնեցվել են։