Սանդուն պահանջել է նախապատրաստել Մերձդնեստրում պետական էլեկտրակայանի զավթումը. ՌԴ ԱՀԾ

Մայա Սանդու
Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Մոլդովայի նախագահն իսկապես չի փորձի իրական պատերազմ սանձազերծել տարածաշրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն պահանջել է նախապատրաստել Մերձդնեստրում Մոլդովական պետական շրջանային էլեկտրակայանի զավթումը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ)։
«Նախագահին չի սթափեցրել հիշեցումն այն մասին, որ Մոլդովայի աջափնյա հատվածը գրեթե ամբողջությամբ կախված է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունում գտնվող Մոլդովականի պետական շրջանային էլեկտրակայանից մատակարարվող էլեկտրաէներգիայից։ Զայրույթի պոռթկման պահին նախագահը պահանջել է պատրաստել էլեկտրակայանի ուժային գրավումը»,- ասվում է ծառայության հաղորդագրության մեջ։
Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Սանդուն, որը հայտարարել է Մերձդնեստրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ռազմական գործողության պլանի մշակման անհրաժեշտության մասին, չի փորձի իրական պատերազմ սանձազերծել տարածաշրջանում։
Ծառայության տվյալներով՝ կառավարության հետ խորհրդակցության ժամանակ Սանդուն հայտարարել է նաև տարածաշրջանում ռուսական խաղաղապահ ներկայությունը վերացնելու անհրաժեշտության մասին։
«Եվրամիությունում, իհարկե, դեմ չէին լինի, որ Ռուսաստանի անմիջական շահերի գոտում ճգնաժամային նոր կետի ի հայտ գա։ Սակայն Բրյուսելում դեռ պատրաստ չեն դրան։ Բացի այդ ԵՄ–ի սահմանն էլ մոտ է։ Վտանգավոր է։ Սակայն ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Մոլդովայի նախագահն իսկապես չի փորձի իրական պատերազմ սանձազերծել տարածաշրջանում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Մերձդնեստրը, որի բնակչության 60%-ը ռուսներ և ուկրաինացիներ են, ձգտում էր անջատվել Մոլդովայից դեռ ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ՝ վախենալով, որ ազգայնականության ալիքի հետևանքով Մոլդովան կմիանա Ռումինիային: 1992 թվականին Մոլդովայի իշխանությունների՝ խնդիրն ուժով լուծելու անհաջող փորձից հետո Մերձդնեստրը փաստորեն դարձավ Քիշնևի վերահսկողությունից դուրս գտնվող տարածք։
Համատարած ընտրությունների տարի. ամեն ինչ վերջնականապես փչացրեց Ռումինիան