Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռ է կործանվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Այս մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը։
«Ուղղաթիռը բախվել է Մուղլայի հետազոտական հիվանդանոցի շենքին և ընկել գետնին», - հաղորդում է հեռուստաալիքը:
Ինչպես հայտարարել է նահանգապետ Իդրիս Աքբիկը, բժշկական ուղղաթիռի վթարի զոհ է դարձել չորս մարդ։
«Ուղղաթիռը կործանվել է հոսպիտալի թռիչքուղուց օդ բարձրանալու ժամանակ, աղետի հետևանքով մահացել են երկու օդաչուները, բժիշկը և բուժաշխատողը»,- լրագրողներին ասել է Աքբյուիկը։
Վթարի պատճառները կպարզվեն։ Մուղլայում այս պահին թանձր մառախուղ է։